ԶՈՐԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԿԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ

Երբ հայրենի հողդ զորացնում է քեզ և բացում աստղերի ու լուսնի մոտ հասցնող ճանապարհները աստղադիտարանի խորհրդավոր աշխարհից․․․Մասնակցեցին 10-րդ ռուսական, 10-րդ տնտեսագիտական և 10-րդ հումանիտար-պատմաիրավագիտական հոսքերի աշակերտները:Նրանց ուղեկցում էին Օֆելյա Վարդանյանը և Հասմիկ Գաբրիելյանը:

          

Սեպտեմբերի 1-ից 184 օր անց

06.03.2018թ.

Այսօր՝ մարտի 6-ին, Երևանի Սերո Խանզադյանի անվան հ.184 դպրոցում տոն էր:Սեպտեմբերի 1-ից 184 օր անց դպրոցում կայացավ միջոցառում-հաշվետվություն:Ներկայացվեցին սեպտեմբերի 1-ից մինչև մարտի 6-ը դպրոցում կայացած միջոցառումները, աշակերտների էքսկուրսիաները,այցելությունները ԲՈՒՀ-եր,ինչպես իրենց կատարած կարևոր և ազգանվեր գործի համար պատվորգրերով պարգևատրվեցին և’ ուսուցիչները, և’ աշակերտները, և’ առանձին դասարաններ:

   

Ինչպես նաև ամփոփվեցին
դպրոցի լոգոյի ընտրության օրեր առաջ հայտարարված մրցույթի արդյունքները: Թեժ քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց 10տ2 դասարանի աշակերտ Վահագն Պետրոսյանի և 11տ3 դասարանի աշակերտ Էդգար Պետրոսյանի աշխատանքը

Տարհանում

02.03.2018թ.

Տարհանման նպատակն է հնարավոր մարդկային, նյութական և մշակութային կո­րուստների կանխումն ու նվազեցումը: Տարհանումը կարող է իրականացվել բնակ­չության պաշտպանության մյուս ձևերի հետ համատեղ, այն ուղեկցվում է բնակչու­թյան պատսպարմամբ, անհատական պաշտպանական միջոցների ապահովմամբ: Բնակչությունը տարհանվում է այն տարածքից, որտեղ առաջացել են կամ կարող են առաջանալ մարդու կյանքին և առողջությանը բացասաբար ազդող գործոններ և տե­ղա­բաշխվում է վտանգավոր տարածքից դուրս՝ անվտանգ գոտում: Դպրոցում իրականացվող տարհանումն իրականացվեց դպրոցի տնօրինության և զինղեկի՝ Արթուր Առուստամյանի ղեկավարությամբ:

                     

Այց Կապույտ մզկիթ 11հ1

28.02.2018թ.

Ուշագրավ էր նաև 11-րդ հումանիտար 1-ին հոսքի աշակերտների պատմական էքսկուրսիան Կապույտ մզկիթ:Աշակերտներին ուղեկցում էին պատմության ուսուցչուհին՝ Լուսինե Խաչատրյանը և դասղեկը՝ Ժաննա Գրիգորյանը:

   

11բնագիտական դասարանի այցը Հայաստանի պատմության թանգարան

27.02.2018թ.

Պատմությունը…
Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը:
Բացվել է այցելուների համար 1921թ. օգոստոսի 20-ին
կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003թ.)

   

Հայոց լեզվի պատմության արահետներով

23.02.2018

Շաբաթն ավարտվեց մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառմամբ:Այն ուներ ՙՙՀայոց լեզվի պատմության արահետներով՚՚ խորագիրը, կազմակերպիչ՝ Արմինե Բաղումյան,դասարան՝ 11-րդ հումանիտար 1-ին դասարան:Միջոցառումը սկսվեց աշակերտների երդմամբ:

 

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի ձմեռային շրջան

23.02.2018

Դպրոցում կայացավ հայ հեռուստադիտողի կողմից սիրված ու սպասված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը:Խաղի կազմակերպչական մտահաղացումը մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Գևորգյանինն էր:10 -րդ տնտեսագիտական 1- ին դասարանի ինտելեկտուալ գիտակները մրցում էին դպրոցի ուսուցիչների հետ:                                                                                    «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը հաղթեցին 10-րդ տնտեսագիտական 1-ին դասարանի գիտակները` 6-2 հաշվով:Լավագույն խաղացողներ ճանաչվեցին Միլենա Խեչոյանը և թիմի ավագ Դավիթ Թորոսյանը:Լավագույն հարց ճանաչվեց մաթեմատիկայի ուսուցչուհի Անահիտ Գևորգյանի հարցը:Պատվոգիր ստացավ նաև Լիաննա Հարությունյանը խաղի կազմակերպչական աշխատանքներում ակտիվ մասնակցություն ունենալու համար:

                      

 

 

Գրքի տոն

19.02.2018

Գրքի շքերթն սկսված է: Ու թո՛ղ նրա անցնելիք ճամփան միայն տպարանից գրադարան ընկած հատվածը չլինի: Թո՛ղ գիրքը դառնա ամենքիս տան ամենասպասված հյուրը:                       Չնայած այն բանի, որ թվային տեխնոլոգիաները մեծ թափով մուտք են գործել մեր առօրա կյանք, գրքերն իրենց ուրույն տեղն ու նշանակությունն ունեն գրքասեր հասարակության շրջանում:Այս մասին փաստեց աշակերտների ոգևորությունը :մեծ սիրով միմյանց գրքեր նվիրեցին: